շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ԵԽ. Համբարձում Հակոբյանը երկրորդ հաղթանակը տարավ

ԵԽ. Համբարձում Հակոբյանը երկրորդ հաղթանակը տարավ

Լեհաստանի Կրակով քաղաքում անցկացվող Եվրոպական երրորդ խաղերի ծրագրով բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Համբարձում Հակոբյանը երկրորդ հաղթանակը տարավ։

80 կգ քաշային Հակոբյանը երկրորդ մենամարտում մրցեց սերբ Վլադիմիր Միրոնչիկովի հետ եւ տեխնիկական նոկաուտով կամային հաղթանակ տարավ:

Առաջին ռաունդում մրցավարները միավորների առավելությունտ տվեցին սերբ բռնցքամարտիկին, երկրորդ եւ երրորդ ռաունդում Համբարձում Հակոբյանը ավելացրեց ճնշումը եւ առավելություն ստացավ։ Երրորդ ռաունդի վերջին վայրկյաններին Հակոբյանը նոկդաունի ենթարկեց մրցակցին, մրցավարը հաշիվ բացեց, որից հետո ավարտեց մենամարտը։

Մրցավարները միավորների առավելությունը տվեցին հայ բռնցքամարտիկին։

Մեկնարկային մենամարտում Հակոբյանը 4:1 հաշվով պարտության էր մատնել Չեռնոգորիայի ներկայացուցիչ Պիտեր Մարչիչին:

Կարեն Աղամալյանի գլխավորած հավաքականից հաղթանակներով են մեկնարկել Արթուր Բազեյանը, Գուրգեն Մադոյանը եւ Դավիթ Չալոյանը, հայտնում է sport.news.am-ը:

 

  • Կիսվել: