կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Էդիկ Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և նվաճեց բրոնզե մեդալ

Էդիկ Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և նվաճեց բրոնզե մեդալ

Հորդանանի մայրաքաղաք Ամմանում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում 57 կգ քաշային Էդիկ Հարությունյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում մրցեց ադրբեջանցի Ասիֆ Աբդուլաեւի հետ եւ դիտարժան պայքարում հաղթեգ 8:4 հաշվով։

Եվրոպայի Մ23 բրոնզե մեդալակիրը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 10:0 հաշվով հաղթել էր Լեհաստանի ներկայացուցիչ Ռաֆալ Ռոման Ժեւցին: Քառորդ եզրափակիչում պարտվել էր ԱՄՆ ներկայացնող Լյուք Ժոզեֆ Լիլեդահլին: Քառորդ եզրափակիչում պարտվելուց հետո սփոփիչ գոտեմարտի հնարավորություն էր ստացել, քանի որ նրան հաղթած ամերիկացի ըմբիշը դուրս էր եկել եզրափակիչ:

  • Կիսվել: