հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ձյուդոյի երիտասարդական հավաքականը Հաագայում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

Ձյուդոյի երիտասարդական հավաքականը Հաագայում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

Ձյուդոյի երիտասարդական հավաքականը մեկնել է Նիդերլանդներ՝ մասնակցելու սեպտեմբերի 7-9-ը Հաագա քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը։

Երիտասարդ ձյուդոյիստները մրցավայր են մեկնել Վրաստանից, որտեղ օգոստոսի 25-ից սեպտեմբերի 4-ը Գորի քաղաքում նախապատրաստական ուսումնամարզական հավաք են անցկացրել։

  • Կիսվել: