չորեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2026
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը՝ ընտանեկան ողբերգության պատճառով

Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը՝ ընտանեկան ողբերգության պատճառով

Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը ժամանակավորապես լքել է թիմի ճամբարն աշխարհի առաջնությունում. պատճառը մարզչի ընտանիքում տեղի ունեցած ողբերգությունն է՝ մոր մահը։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։

Անվանի մասնագետը մեկնել է Ֆրանսիա՝ ներկա գտնվելու հուղարկավորության արարողությանը։ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆիլիպ Դիալոն պաշտոնապես հաստատել և համաձայնեցրել է Դեշամի մեկնումը:

 

Սպասվում է, որ Դիդիե Դեշամը բաց կթողնի աշխարհի առաջնության խմբային փուլի երրորդ տուրի՝ Նորվեգիայի ընտրանու դեմ կայանալիք հանդիպումը։ Այդ խաղում թիմի ղեկավարումը կստանձնի գլխավոր մարզչի օգնական Գի Ստեֆանը։

 

Հիշեցնենք, որ ընթացիկ առաջնությունում Ֆրանսիայի հավաքականն արդեն տոնել է երկու վստահ հաղթանակ՝ առավելության հասնելով Սենեգալի (3-1) և Իրաքի (3-0) նկատմամբ։ Թիմն արդեն իսկ ապահովել է իր տեղը մունդիալի փլեյ-օֆֆում, իսկ ֆրանսիացիների և նորվեգացիների միջև կայանալիք առաջիկա դիմակայությունը կվճռի խմբում առաջին հորիզոնականի ճակատագիրը։

  • Կիսվել: