կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Դավիթ Խուրցիձեն հեռացել է «Ուրարտու»-ից

Դավիթ Խուրցիձեն հեռացել է «Ուրարտու»-ից

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և կիսապաշտպան Դավիթ Խուրցիձեն երկկողմ համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը։ Ռուսաստանցի ֆուտբոլիստն «Ուրարտու» էր տեղափոխվել 2022 թվականի աշնանը։

Խուրցիձեն թիմի կազմում 31 հանդիպման է մասնակցել  ու 4 գոլի հեղինակ դարձել։ 2022/23 մրցաշրջանում նա «Ուրարտուի» հետ դարձել է Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր։

«Շնորհակալություն ենք հայտնում Դավիթին ունեցած ելույթների ու նվիրված աշխատանքի համար և մաղթում հաջողություն՝ հետագա կարիերայում»,- ասվում է ակումբի հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: