ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են 4-րդ տուրի հանդիպումները

Չեմպիոնների լիգայում մեկնարկում են 4-րդ տուրի հանդիպումները

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում մեկնարկում են խմբային 4-րդ տուրի հանդիպումները: Պայքարի մեջ կմտնեն E, F, G, H խմբերի ակումբները:

E խմբում Մադրիդի «Ատլետիկո»-ն տանը կընդունի «Սելթիկ»-ին, իսկ իտալական «Լացիո»-ն կխաղա «Ֆեյենորդ»-ի հետ:

F խմբում Դորտմունդի «Բորուսիա»-ի մրցակիցը «Նյուքասլ Յունայթեդ»-ն է, իսկ «Միլան»-ինը` ՊՍԺ-ն:

G խմբում «Մանչեսթեր Սիթի»-ն սեփական հարկի տակ ուժերն է չափելու «Յանգ Բոյզ»-ի, «Ցրվենա Զվեզդա»-ն` «Լայպցիգ»-ի հետ:

Եվ H խմբում Դոնեցկի «Շախտյոր»-ը կփորձի գերազանցել «Բարսելոնա»-ին, «Պորտու»-ն` «Անտվերպեն»-ին:

Հանդիպումների հիմնական մասը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին:

  • Կիսվել: