չորեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2026
Չեմ նայում՝ ինչ է անում Մեսսին, այլապես ստիպված կլինեի ավելին անել․ Մբապեն՝ ԱԱ-ների ռեկորդի մասին

Չեմ նայում՝ ինչ է անում Մեսսին, այլապես ստիպված կլինեի ավելին անել․ Մբապեն՝ ԱԱ-ների ռեկորդի մասին

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն ԱԱ-2026-ի խմբային փուլի 2-րդ տուրում Իրաքի նկատմամբ տարած հաղթանակից (3:0) հետո նշել է, որ չի մտածում աշխարհի առաջնություններում Լիոնել Մեսսիի խփած գոլերի ռեկորդի մասին։ Այդ խաղում ֆրանսիացիների ավագը դարձել էր դուբլի հեղինակ:

«Ես չեմ մտածում լավագույն ռմբարկուի տիտղոսի մասին»,- Մբապեի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը:

«Ինձ համար ամենակարևորը թիմային ուժեղ խաղն է, որպեսզի կարողանանք վստահ լինել մեր ուժերին: Ես միշտ գոլեր եմ խփել աշխարհի առաջնություններում, այնպես որ անհանգստանալու առիթ չունեմ: Նախևառաջ ցանկանում եմ, որ որպես թիմ առաջընթաց գրանցենք. եթե ուզում ենք հասնել մինչև վերջ, մեզ լուրջ փորձություն է սպասվում»:

  • Կիսվել: