հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Ցանկություն կա, որ չարախոսները լռեն․ Գրիգորյանը՝ Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին

Ցանկություն կա, որ չարախոսները լռեն․ Գրիգորյանը՝ Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին

Ռուսաստանցի մարզիչ և հեռուստամեկնաբան Ալեքսանդր Գրիգորյանը խոսել է «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ եվրոպական հեղինակավոր ակումբ տեղափոխվելու հնարավորության մասին:

 

«Երկու տարի առաջ ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, և մեծ աղմուկ բարձրացավ՝ «Էլի՞ այդ հայկական թեման»։ Ցանկանում եմ, որ չարախոսները վերջապես լռեն։ Ինձ համար Էդուարդը վաղուց պատրաստ է մեծ գործերի։ Նա կարող է ստանալ հեղինակավոր առաջարկներ, շատ ուժեղ տարբերակներ։ Պետք է սկսել հենց այդպիսի տարբերակներից», – ասել է Գրիգորյանը «Матч ТВ»-ի եթերում։

Անցած մրցաշրջանում Սպերցյանը մասնակցել է 35 խաղի՝ խփելով 11 գոլ և կատարելով 7 գոլային փոխանցում։ Նա պայմանագիր ունի «Կրասնոդարի» հետ մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt-ի տվյալներով՝ նրա շուկայական արժեքը 25 միլիոն եվրո է։

 

Աղբյուրը՝ Armsport.am:

  • Կիսվել: