կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Բռնցքամարտի Մ22 ԵԱ. Էլիդա Քոչարյանը դուրս է եկել եզրափակիչ

Բռնցքամարտի Մ22 ԵԱ. Էլիդա Քոչարյանը դուրս է եկել եզրափակիչ

Էլիդա Քոչարյանը երկրորդ տարին անընդմեջ դուրս է եկել մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ և կփորձի պաշտպանել տիտղոսը, հայտնում են ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայից։

Կիսաեզրափակչում հայ մարզուհին մենամարտել է լատվիացի Աննա Սորոկինայի հետ ու բոլոր ռաունդներում ունենալով մեծ առավելություն՝ հաղթել է 5:0 հաշվով: Ոսկե մեդալը Էլիդան կվիճարկի Ուկրաինայի ներկայացուցիչ Տետիանա Դովգալի հետ:

Երեկոյան ռինգ դուրս կգան տղաները. այստեղ մենք ունենք 4 բռնցքամարտիկ, որոնք ապահովել են առնվազն բրոնզե մեդալ:

 

  • Կիսվել: