երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բռնցքամարտի Մ-22 ԵԱ․ Առաջին օրը Հայաստանն ունի 2 մասնակից

Բռնցքամարտի Մ-22 ԵԱ․ Առաջին օրը Հայաստանն ունի 2 մասնակից

Բռնցքամարտի Հայաստանի մինչև 22 տարեկանների հավաքականը Կարեն Աղամալյանի գլխավորությամբ Չեռնոգորիայում նոյեմբերի 12-ին սկսում է պայքարը Եվրոպայի Մ-22 առաջնությունում։

Առաջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից։

57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը մեկնարկային մենամարտում կհանդիպի ռումինացի Սալի-Մարիան Պալապուիցի հետ։

71 կգ քաշային Նարեկ Զաքարյանը (Մարտունի, ԲԿՄԱ) մեկնարկում կմենամարտի գերմանացի Միխայել Սիմենսի հետ։

Հայաստանը կներկայացնեն նաեւ գյումրեցիներ  Ռուդոլֆ Գարբոյանը (ՀՄՄ, 51 կգ), նրա եղբայր Ռուբեն Գարբոյանը (ՀՄՄ, 54 կգ), Երևանի դինամոյական   Էրիկ Իսրայելյանը (60 կգ), վանաձորցի Արթուր Շահբազյանը (ԲԿՄԱ, 63, 5 կգ), Գյումրիի քաղաքային ՄԴ-ի սան  Արարատ Հարությունյանը (67 կգ), երևանցի Ռաֆայել Հովհաննիսյանը (ԲԿՄԱ, 86 կգ), գյումրեցի Հենրիկ Ճիղրիկյանը (ԲԿՄԱ, 92 կգ), երևանցի գերծանրքաշային Հովհաննես Փափազյանը (Նորք-Մարաշ) և երևանցի Էլլիդա Քոչարյանը (Վլ. Ենգիբարյանի անվան ՄԴ) ու  արմավիրցի Սոնա Հարությունյանը (63,5 կգ)։

  • Կիսվել: