Սամբոյի ԱԱ. Ավետիք Պողոսյանը, Բորիս Շատվերյանը և Դավիթ Գրիգորյանը՝ փոխչեմպիոններ
Երևանում ընթացող սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Ավետիք Պողոսյանն արծաթե մեդալ է նվաճել՝ եզրափակչում զիջելով Միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Սայիդ Սայիդովին:
Բորիս Շատվերյանը սամբոյի աշխարհի առաջնությունում նվաճեց փոխչեմպիոնի տիտղոսը՝ եզրափակչում 0:5 հաշվով զիջելով Բուլղարիայի ներկայացուցիչ Իվան Հարկովին:
Դավիթ Գրիգորյանը ևս դարձավ Աշխարհի առաջնության փոխչեմպիոն՝ մարզական սամբոյի 98 կգ քաշայինների եզրափակչում զիջելով Միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Անտոն Կոնավալովին: