հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Բասկետբոլի Հայաստանի 6 հավաքական կմասնակցի ԵԱ-ի տարբեր մրցաշարերի

Բասկետբոլի Հայաստանի 6 հավաքական կմասնակցի ԵԱ-ի տարբեր մրցաշարերի

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան 2024 թվականի Եվրոպայի առաջնություններին մասնակցելու հայտ է ներկայացրել, հաղորդում է ՀԲՖ-ի կայքը:

2024 թվականի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում հանդես կգան տղամարդկանց Հայաստանի մինչև 16 և 18 տարեկանների հավաքականները:

Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում Հայաստանը կներկայացնի մինչև 20 տարեկանների հավաքականը:

Կանանց պայքարում Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում հանդես կգան մինչև 16 տարեկանների և մինչև 18 տարեկանների հավաքականները:

  • Կիսվել: