կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պատմական նվաճում. ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ըմբշամարտի մեր ընտրանին հաղթել է թիմային պայքարում

Պատմական նվաճում. ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ըմբշամարտի մեր ընտրանին հաղթել է թիմային պայքարում

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում զբաղեցրել է առաջին տեղը; Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամամարտի ֆեդերացիան։
 
Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ըմբշամարտի մեր ընտրանին հաղթում է թիմային պայքարում: Այս հաջողությանը մեր ոչ մի տարիքային հավաքական չէր հասել (ազատ ոճ և հունահռոմեական ոճ):
 
Ազատ ոճայինները ԵԱ էին մեկնել 10 ըմբիշով: Նրանցից 9-ը պայքարել է մեդալի համար: Նվաճել ենք 1 ոսկե, 5 արծաթե և 2 բրոնզե մեդալ։
 
Возможно, это изображение текст

  • Կիսվել: