ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Այժմ ակումբում բոլորն ունեն հաղթողի մտածելակերպ. «Ինտերի» նախագահը մեկնաբանել է Իտալիայի գավաթը նվաճելը

Այժմ ակումբում բոլորն ունեն հաղթողի մտածելակերպ. «Ինտերի» նախագահը մեկնաբանել է Իտալիայի գավաթը նվաճելը

«Ինտերի» նախագահ Սթիվեն Չժանն արձագանքել է միլանյան ակումբի՝ Իտալիայի գավաթի եզրափակչում «Ֆիորենտինայի» հետ տարած հաղթանակին (2:1), ինչպես նաև ենթադրություններ է արել Չեմպիոնների լիգայի եզրափակչի վերաբերյալ:

«Չեմ կարող արտահայտել, թե որքան հպարտ եմ իմ խաղացողներով և ողջ անձնակազմով: Այժմ այստեղ բոլորն ունեն հաղթողի մտածելակերպ, և այդ պատճառով մենք կարող ենք խաղալ շատ եզրափակիչներում և շատ գավաթներ նվաճել։ Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ մեր ջանքերը վարձատրվում են։

Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչին, ապա մենք դրա մասին չենք խոսում իտալական ավանդույթի համաձայն։ Բայց, անկեղծ լինենք, յոթ տարի մեր խաղացողները, մեր ակումբը նույնիսկ մոտ չեն եղել նման մրցաշարում հաղթելուն։ Իսկ հիմա մենք այնքան եզրափակիչներում ենք խաղացել, շատ բան ենք հաղթել։ Կարծում եմ, որ մեր սրտերը և մեր միտքը շատ կարևոր են նման խաղերում»,- Չժանի խոսքերն է մեջբերում «Football Italia»-ն։

  • Կիսվել: