Այսօր հայ ըմբիշներից ոչ ոք չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ըմբշամարտի երիտասարդական ԱԱ
Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ընթացող ըմբշամարտի երիտասարդական ԱԱ-ում այսօր հայ ըմբիշներից ոչ ոք չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ: 57 կգ քաշային Էդիկ Հարությունյանը և 79 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը 1/4 եզրափակչում զիջել են ԱՄՆ-ը ներկայացնող ըմբիշներին:
Այսօր մրցագորգ դուրս եկած 5 հայ ըմբիշից մյուս երեքը պարտվել էին ավելի շուտ: