շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Չեխիայի միջազգային պարաատլետիկայի առաջնությանը Սարգիս Ստեփանյանը հաղթանակներ է տարել

Չեխիայի միջազգային պարաատլետիկայի առաջնությանը Սարգիս Ստեփանյանը հաղթանակներ է տարել

Ավարտվեց Չեխիայի միջազգային պարաաթլետիկայի առաջնությունը, որին մասնակցում էին 15 երկրներից 163 մարզիկներ։

Հայաստանը ներկայացրեց Սարգիս Ստեփանյանը, մասնակցելով F55 դասակարգումում, գնդի հրում և սկավառակի նետում վարժություններում։

Սարգիսը երկու մրցաձևերով էլ հաղթանակ տարավ բոլոր մրցակիցների նկատմամբ։

9,65 սմ արդյունք գնդի հրում և 23,89 սմ սկավառակի նետում վարժություններում, զբաղեցնելով առաջին տեղերը։

Այս ցուցանիշով Սարգիս Ստեփանյանը լուծեց իր առջև դրված խնդիրը և անձնական ցուցանիշը ոչ միայն մոտեցրեց «մուտքի նվազագույն ստանդարտին»` վարկանիշին (Minimum entry standard F55 9,50 Paris 2023 World Para Athletics Championships, Paris 2024 Paralympic Games), այլև գերազանցեց այն:

Ցավոք Armenian National Paralympic Committee անարդար որոշումների հետևանքով` մեր մարզիկին խոչընդոտեցին վարկանիշ ապահովող մրցումների մասնակցությունը: Մենք զրկվեցինք վարկանիշից։ Ամեն դեպքում ինչպես ասում են, այն ինչը մեզ չի կոտրում, մեզ դարձնում է ավելի ուժեղ։

  • Կիսվել: