շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ավանեսյանը  առաջընթաց է գրանցել թենիսիստուհիների վարկանշային աղյուսակում

Ավանեսյանը առաջընթաց է գրանցել թենիսիստուհիների վարկանշային աղյուսակում

Կանանց թենիսի ասոցիացիան պաշտոնական կայքում թարմացրել է թենիսիստուհիների վարկանիշը։

 

Վարկանիշի առաջատարը շարունակում է մնալ լեհ Իգա Շվյոնտեկը։ Երկրորդը բելառուս Արինա Սոբոլենկոն է, երրորդը՝ Ղազախստանը ներկայացնող Ելենա Ռիբակինան։ Ռուսաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը 81-րդ տեղից բարձրացել է 64-րդ տեղ։

 

WTA վարկանիշային աղյուսակը

 

1․ Իգա Շվյոնտեկ (Լեհաստան) – 8940 միավոր;

2 (2). Արինա Սոբոլենկո (Բելառուս) – 8066;

3 (3). Ելենա Ռիբակինա (Ղազախստան) – 5090;

4 (5). Ջեսիկա Պեգուլա (ԱՄՆ) – 4905;

5 (4). Կարոլին Գարսիա (Ֆրանսիա) – 4845;

6 (6). Օնս Ջաբեր (Թունիս) – 3492;

7 (7). Քորի Գաուֆ (ԱՄՆ) – 3305;

8 (8). Մարիա Սակարի (Հունաստան) – 3301;

9 (9). Պետրա Կվիտովա (Չեխիա) – 3101;

10 (12). Բարբորա Կրեյչիկովա (Չեխիա) – 2830․․․․

64 (81). Էլինա Ավանեսյան — 882

  • Կիսվել: