երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Աշխարհի չեմպիոնը և մի շարք առաջատար շախմատիստներ չեն մասնակցի Բաքվում կայանալիք Աշխարհի գավաթի խաղարկությանը

Աշխարհի չեմպիոնը և մի շարք առաջատար շախմատիստներ չեն մասնակցի Բաքվում կայանալիք Աշխարհի գավաթի խաղարկությանը

Շախմատի աշխարհի 17-րդ չեմպիոն, չինացի գրոսմայստեր Դին Լիժենը չի մասնակցի Բաքվում կայանալիք 2023թ. աշխարհի գավաթի խաղարկությանը, հաղորդում է Chess.com-ը:

Մրցաշարին մասնակցելուց հրաժարվել են նաև Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Ալիռեզա Ֆիրուջան (Ֆրանսիա), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Ռիչարդ Ռապորտը (Հունգարիա) և Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան): Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, որը ներկայացնում է ԱՄՆ-ն, հայտնել է, որ տատանվում է մրցաշարին մասնակցելու նպատակահարմարության հարցում:

Ավելի վաղ իրենց մասնակցությունը հաստատել էին ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին և ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար, նորվեգացի Մագնուս Կառլսենը:

Հիշեցնենք, որ մրցաշարը կկայանա հուլիսի 30-ից օգոստոսի 24-ը: Առաջին երեք տեղերը զբաղեցրած շախմատիստները կնվաճեն 2024թ. Հավակնորդների մրցաշարի ուղեգիր:

  • Կիսվել: