երկուշաբթի, օգոստոս 24
24 / 8 / 2026
Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել

Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել

Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամները շարունակում են ելույթները Եվրոպայի առաջնությունում, որն ընթանում է Կոսովոյում:
 
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ մրցումային 5-րդ օրը պայքարի մեջ են մտել 70 կգ քաշային պատանիները։ Հայաստանի հավաքականի անդամ Ասատուր Խաչատրյանը պոկում վարժությունում բարձրացրել է 115 կգ և 119 կգ։ Հրում վարժության երկու հաջող մոտեցմամբ նա գլխավերևում պահել է 145 կգ և 150 կգ։ Այս վարժությունում Խաչատրյանը դարձել է բրոնզե մեդալակիր։

  • Կիսվել: