Արթուր Հովհաննիսյանը «մեկնաբանել է» հայ գեղասահորդների ելույթի շուրջ ծագած սկանդալը
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը փետրվարի 16-ին Ազգային ժողովի ավանդական ճեպազրույցների ժամանակ «մեկնաբանել է» Հայաստանի Հանրային հեռուստաընկերության կողմից Ձմեռային օլիմպիական խաղերում երկիրը ներկայացնող գեղասահորդների ելույթի հեռարձակման հետ կապված սկանդալը։
Բանն այն է, որ Հանրային հեռուստաընկերությունը, ազդարարելով հայ գեղասահորդների ելույթը, ովքեր հանդես էին գալիս կոմպոզիտոր Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության երաժշտության ներքո, այդպես էլ չի հնչեցրել ստեղծագործության անվանումը։
«Եթե ձեր հարցը վերաբերում է YouTube-ին, ապա, իհարկե, ոչ», - ասել է Հովհաննիսյանը՝ հեգնանքով պատասխանելով հնչեցված այն հարցին, թե արդյոք հարկավոր է համացանցից հեռացնել տվյալ երաժշտական ստեղծագործությունը:
Նշենք, որ Ադրբեջանում բավականին ցավագին են վերաբերվում հայկական ծագում ունեցող ցանկացած տեղանվան։ Հատկապես նրանց, որոնք այս կամ այն կերպ առնչվում են Լեռնային Ղարաբաղին, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերին կամ նույնիսկ Երևանին։ Նմանատիպ ցավագին արձագանքը դրսևորվում է ինչպես պետական պաշտոնական մակարդակով, այնպես էլ հասարակության շրջանում։



