շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Արթուր Գալոյանը՝ Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի մրցաշրջանի լավագույն ասիստենտ

Արթուր Գալոյանը՝ Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի մրցաշրջանի լավագույն ասիստենտ

Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի մամուլի ծառայությունը ներկայացրել է մրցաշրջանի լավագույն խաղացողներին, որոնց թվում է Հայաստանի ազգային հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Արթուր Գալոյանը:

Վլադիկավկազի «Ալանիայի» նախկին ֆուտբոլիստը 13 գոլային փոխանցմամբ ճանաչվել է Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի մրցաշրջանի լավագույն ասիստենտ: 24-ամյա Գալոյանը 30 խաղում խփել է 8 գոլ:

Հիշեցնենք, որ Արթուր Գալոյանը Մոսկվայի «Տորպեդոյի» սան է, իսկ օրեր առաջ համալրել է Կալինինգրադի «Բալթիկան»:

Հայ կիսապաշտպանն «Ալանիայի» գույները պաշտպանում էր 2022 թվականի հուլիսից: Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 1,3 միլիոն եվրո:

  • Կիսվել: