երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Արթուր Դավթյանը կատարել է գրոսմայստերի կոչում ստանալու բոլոր պահանջները

Արթուր Դավթյանը կատարել է գրոսմայստերի կոչում ստանալու բոլոր պահանջները

Հայ շախմատիստ Արթուր Դավթյանը կատարել է գրոսմայստերի կոչում ստանալու բոլոր պահանջները, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
 
«Արթուր Դավթյանը դարձել է Սերբիայում անցկացված «GM PUTNIK 95» շրջանային մրցաշարի միանձնյա հաղթող և լրացրել է իր վերջին՝ երրորդ գրոսմայստերի նորման:
 
Նշենք, որ Արթուրի վարկանիշը արդեն գերազանցել է անհրաժեշտ 2500-ի շեմը, ինչի շնորհիվ նա կստանա գրոսմայստերի կոչումը»,-ասված է հաղորդագրության մեջ:
 

  • Կիսվել: