հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արթուր Ավագիմյանը ճանաչվել է Օդեսայի «Չեռնոմորեցի»՝ օգոստոսի լավագույն ֆուտբոլիստ

Արթուր Ավագիմյանը ճանաչվել է Օդեսայի «Չեռնոմորեցի»՝ օգոստոսի լավագույն ֆուտբոլիստ

Արթուր Ավագիմյանը ճանաչվել է Օդեսայի «Չեռնոմորեցի»՝ օգոստոսի լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ուկրաինայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 6 խաղի, դարձել մեկական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։ Հայ ֆուտբոլիստը գրավել էր Կիևի «Դինամոյի» դարպասը։

Արթուր Ավագիմյանն այս ամռանն է վերադարձել «Չեռնոմորեց», նրա նախորդ ակումբն ուկրաինական «Ալեքսանդրիան» էր։

  • Կիսվել: