չորեքշաբթի, սեպտեմբեր 23
23 / 9 / 2026
Արսեն Զախարյանը կարող է տեղափոխվել իտալական «Լացիո»

Արսեն Զախարյանը կարող է տեղափոխվել իտալական «Լացիո»

Ռուսական «Դինամոն» ակտիվ բանակցություններ է վարում իտալական «Լացիոյի» հետ կիսապաշտպան Արսեն Զախարյանի տրանսֆերի շուրջ: Այս մասին հայտնում է Sport24.ru կայքը։
Պարբերականի տվյալներով` գործարքը մոտ է ավարտին:
 
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 20-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված է նիդեռլանդական «Ֆեյենորդ» ակումբը։
 

  • Կիսվել: