հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արսեն Բեգլարյանը միացավ «Արարատ-Արմենիային»

Արսեն Բեգլարյանը միացավ «Արարատ-Արմենիային»

Հայաստանի ազգային հավաքականի 30-ամյա դարպասապահ Արսեն Բեգլարյանը չեմպիոն «Ուրարտուից» տեղափոխվեց «Արարատ-Արմենիա», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Բեգլարյանը վերջին 4 մրցաշրջանների ընթացքում պաշտպանել է Երևանի «Ուրարտուի» դարպասը, կարիերայի ընթացքում հանդես է եկել լատվիական «Լիեպայայում», բելառուսական «Դնիպրո Մոգիլևում», ռուսական «Կրասնոդարի» տարբեր թիմերում, նաև հայկական մի շարք ակումբներում։

Բարի գալուստ մեր ֆուտբոլային ընտանիք, Արսեն»,- նշվում է «Արարատ-Արմենիայի» հաղորդագրությունում:

«Արարատ-Արմենիան» Հայաստանի Պրեմիեր լիգայում գրավել է երրորդ տեղը եւ կմասնակցի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլին։

  • Կիսվել: