Արման Ծառուկյանը և Մաուրիսիո Ռուֆին բժշկական որակազրկում են ստացել
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը և բրազիլացի Մաուրիսիո Ռուֆին բժշկական որակազրկում են ստացել Լոս Անջելեսում կայացած խառը մենամարտերի UFC 331 մրցաշարից հետո, հաղորդում է MMAJunkie-ն՝ հղում անելով Կալիֆորնիայի բժշկական հանձաժողովին: Երկու մարտիկներն էլ 45 օրով հեռացվել են մենամարտերից, իսկ կոնտակտային մարզումներ չեն կարող անցկացնել 30 օր: Բացի դրանից, Ծառուկյանը և Ռուֆին չեն կարող մասնակցել մրցումների 60 օր կամ մինչև բժշկից համապատասխան թույլտվություն ստանալը: Պատճառը մարտիկներից յուրաքանչյուրի մոտ աչքի վնասվածքն է: Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանն առաջին ռաունդում նոկաուտի էր ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին:
Այս դեպքում բժշկական որակազրկումը հանձնաժողովի համար ստանդարտ պաշտպանիչ ընթացակարգ է, այլ ոչ թե պատիժ։
Ինքը՝ Ծառուկյանը, մամուլի ասուլիսում հայտարարել է, որ իրեն լավ է զգում, լուրջ վնասվածքներ չունի և պատրաստ է մեկ շաբաթից վերադառնալ մարզումներին՝ հույս ունենալով 2026 թվականի դեկտեմբերին ապահովել թեթևքաշային կարգի տիտղոսի համար պայքարելու հնարավորությունը։



