«Իլիա «Ես հանձնվում եմ» Թոփուրիա»․ Արման Ծառուկյանը արձագանքել է Թոփուրիայի անակնկալ պարտությանը
UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանն արձագանքել է «UFC White House» մրցաշարի գլխավոր մենամարտում Իլիա Թոփուրիայի կրած պարտությանը, որտեղ վիճարկվում էր թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին։
Այն բանից հետո, երբ վրաց-իսպանացի մարզիկը տեսողության հետ կապված խնդիրների և ստացած ծանր վնասվածքների պատճառով հրաժարվեց շարունակել Ջասթին Գեյջիի դեմ մենամարտը չորրորդ ռաունդից հետո, Ծառուկյանը սոցիալական ցանցերում կարճ գրառում է կատարել։
«Իլիա «Ես հանձնվում եմ» Թոփուրիա»,- գրել է Արմանը՝ հրապարակմանը կցելով դեմքը ձեռքով ծածկող էմոջի։
Հիշեցնենք, որ մենամարտը դադարեցվել էր եզրափակիչ ռաունդից առաջ։ Թոփուրիան հրաժարվել էր դուրս գալ հինգերորդ ռաունդ, ինչի արդյունքում Գեյջին հայտարարվեց հաղթող և դարձավ UFC-ի թեթև քաշային կարգի լիարժեք չեմպիոն։



