Ռուսաստանը ներկայացնող Մարգարիտա Սալնազարյանը դարձել է պատանեկան աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Ռուսաստանի դրոշի տակ հանդես եկող հայազգի ըմբիշ Մարգարիտա Սալնազարյանը Ստամբուլում ընթացող կանանց աշխարհի պատանեկան առաջնությունում գրավել է 3-րդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալի։
Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Սալնազարյւանը մրցել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Մուհայե Ռահիմջանովայի հետ։ Նա 5։0 հաշվով հաղթելիս տուշե հնարք է կատարել և ժամանակից շուտ հաղթանակ տոնել։