շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«Արարատ»-ի մարզիչը երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ

«Արարատ»-ի մարզիչը երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ

Երևանի «Արարատ» ակումբի և վերջինիս գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանի միջև պայմանագրի ժամկետը երկարաձգվել է։ Այս մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:

Գագիկ Սիմոնյանի գլխավորությամբ «Արարատ»-ն անցկացրել է 2022/23 մրցաշրջանի վերջին 12 հանդիպումները՝ գրանցելով չորս հաղթանակ, չորս ոչ-ոքի և չորս պարտություն:

51-ամյա Գագիկ Սիմոնյանը որպես ֆուտբոլիստ  խաղացել է «Վան»-ում, «Արարատ»-ում, «Բանանց»-ում և «Ուլիս»-ում, ինչպես նաև Լիբանանի առաջնության ՀՄՄ և «Թադամոն Սուր» ակումբներում։ Գագիկ Սիմոնյանը նաև մեկ հանդիպում է անցկացրել Հայաստանի Ազգային հավաքականում:

Որպես մարզիչ աշխատել է նաև Երևանի «Ուլիս»-ում:

Գագիկ Սիմոնյանի մարզչական շտաբում կշարունակեն աշխատել Գևորգ Պողոսյանը, Ռաֆայել Սաֆարյանը և Արա Աբրահամյանը:

  • Կիսվել: