երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի Արմեն Ադամյանը

«Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի Արմեն Ադամյանը

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբն առաջիկա հանդիպումները կանցկացնի Արմեն Ադամյանի գլխավորությամբ:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նա տվյալ պահին կատարում է գլխավոր մարզչի պարտականությունները:  53-ամյա մասնագետը նախկինում գլխավորել է «Ալաշկերտ», «Լոռի» և մի շարք այլ ակումբներ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը և մարզիչ Դավիդ Կամպանյան երկկողմանի համաձայնությամբ լուծել են պայմանագիրը: Դավիդ Կամպանյան թիմը գլխավորում էր 2020 թվականից: «Արարատ-Արմենիան» Կամպանյայի գլխավորությամբ անցկացրել է 18 խաղ, տոնել 8 հաղթանակ, գրանցել 4 ոչ-ոքի և կրել 6 պարտություն:

  • Կիսվել: