կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԱՊՀ երկրների խաղերում ազատ ոճի հայ ըմբիշները լավ են մեկնարկել. նրանք կմրցեն բրոնզի համար

ԱՊՀ երկրների խաղերում ազատ ոճի հայ ըմբիշները լավ են մեկնարկել. նրանք կմրցեն բրոնզի համար

Բելառուսում ընթացող ԱՊՀ երկրների 2-րդ խաղերում այսօր պայքարի մեջ մտած Հայաստանի հավաքականի ազատ ոճի ըմբիշները բավականին լավ են մեկնարկել մրցումներում։
 
Մեր ընտրանու կազմում ընդգրկված Նարեկ Հակոբյանը (57 կգ), Նորիկ Հարությունյանը (61 կգ), Հայկ Աբրահամյանը (65 կգ), Նարեկ Հարությունյանը (74կգ), Ազատ Կարապետյանը (86 կգ) և Սերգեյ Սարգսյան (97 կգ) դուրս են եկել կիսաեզրափակիչ, բայց եզրափակիչ դուրս գալ նրանց չի հաջողվել։
Բոլորն էլ գոտեմարտելու են մրցումներում բրոնզե մեդալի համար։
 
Հիշեցնենք, որ խաղերն անցկացվում են Բելառուսի տարբեր շրջանների 10 քաղաքում՝ օգոստոսի 4-ից 14-ը։ Հայկական պատվիրակության կազմում Բելառուս են մեկնել 140-ից ավելի մարզիկներ տարբեր սպորտաձևերից։
 
 

  • Կիսվել: