կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Աննա Ամրոյանը նվաճեց Հայաստանի երրորդ ոսկե մեդալը Մ-17 ԵԱ-ում

Աննա Ամրոյանը նվաճեց Հայաստանի երրորդ ոսկե մեդալը Մ-17 ԵԱ-ում

Աննա Ամրոյանը նվաճեց Հայաստանի երրորդ ոսկե մեդալը ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում։

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացվող մինչեւ 17 տարեկանների առաջնությունում կանանց 76  կգ քաշայինների երկամարտում Աննա Ամրոյամը ցույց է տվել 209 կգ արդյունք (92+117)։ Հայաստանի ներկայացուցիչը հավասարը չի ունեցել երկու վարժություններում։ Նա նաեւ արժանացել է պոկում եւ հրում վարժությունների փոքր ոսկե մեդալների։

Մ-17 ԵԱ-ում Հայաստանն արդեն նվաճել է 7 մեդալ երկամարտում։ Ժորա Գրիգորյանը (61 կգ) եւ Սերյոժա Բարսեղյանը (67 կգ) նվաճել են ոսկե, Հովհաննես Ղահրամանյանը (81 կգ) արծաթե, Կառլեն Դավթյանը (49 կգ), Յուղաբեր Ամրոյանը (40 կգ) եւ Ալինա Սուքիասյանը (71կգ) բրոնզե մեդալներ:

  • Կիսվել: