շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Անհամբեր սպասում ենք հանդիպմանը, խաղադաշտ դուրս կգանք մեկ մտքով. Սպերցյան

Անհամբեր սպասում ենք հանդիպմանը, խաղադաշտ դուրս կգանք մեկ մտքով. Սպերցյան

Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ Ռուսաստանի Սուպերգավաթի հանդիպումից առաջ խոսել է սպասելիքների մասին։

«Անհամբեր սպասում ենք հանդիպմանը, խաղադաշտ դուրս կգանք մեկ մտքով՝ միայն հաղթանակ։ Եվս մեկ նպատակ, խնդիր եւ երազանք։

Հրաշալի մրցաշրջանից հետո թիմն ունի վստահություն։ Մենք լավ ենք կատարել մեր աշխատանքը նախապատրաստական հավաքի ժամանակ, ոչ մի մտահոգություն չունենք։ Թիմը շատ լավ վիճակում է»,- Սպերցյանի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն։

Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 12-ին Կազանում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։

  • Կիսվել: