հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Անչելոտին նշել է այս պահին Եվրոպայի լավագույն թիմին. դա Ռեալը, Բարսելոնան կամ Արսենալը չեն

Անչելոտին նշել է այս պահին Եվրոպայի լավագույն թիմին. դա Ռեալը, Բարսելոնան կամ Արսենալը չեն

Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նշել է, թե ներկայումս որ ակումբն է համարում լավագույնը եվրոպական ֆուտբոլում, գրում է armsport.am-ը:

​«Այս պահին դա նորվեգական «Բուդյո-Գլիմտն» է։ Լավագույն թիմն է։ Նրանք խաղի հիանալի կազմակերպվածություն ունեն։ Դա կարելի է տեսնել «Սպորտինգի», «Ինտերի», «Ատլետիկոյի» և «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպումներում։ Բացի այդ, նրանք գերազանց են պաշտպանվում»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Footmercato-ն։

Նորվեգական ակումբը մոտ է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչ դուրս գալուն, ինչը պատմական նվաճում կլինի թիմի համար։

Մրցաշարի 1/8 եզրափակիչի առաջին խաղում սկանդինավյան ակումբը խոշոր՝ 3-0հաշվով վստահ հաղթանակ է տարել Լիսաբոնի «Սպորտինգի» նկատմամբ։

  • Կիսվել: