չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ամբողջ Հայաստանը հպարտ է Մխիթարյանով, ՉԼ եզրափակիչ դուրս գալը նվաճում է ամբողջ երկրի համար․ Օզբիլիս

Ամբողջ Հայաստանը հպարտ է Մխիթարյանով, ՉԼ եզրափակիչ դուրս գալը նվաճում է ամբողջ երկրի համար․ Օզբիլիս

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը խոսել է Միլանի ՛՛Ինտերի՛՛ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, որը դարձել է առաջին հայը, որը դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։

՛՛Ամբողջ երկիրը հպարտ է նրա խաղով և արդյունքներով։ Ցավալի է, որ նա վնասվածք է ստացել։ Աստված տա, որ Հենրիխը խաղա եզրափակչում։ Սա շատ մեծ ձեռքբերում է ամբողջ հայ ազգի համար։ Մխիթարյանն արդեն շատ բան է արել իր երկրի համար, և եթե նա հաղթի Չեմպիոնների լիգան, հիանալի կլինի՛՛,-ասել է նա:

  • Կիսվել: