ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ալոնսոն հեռացվել է Ռեալից. հայտնի է, թե ով է լինելու ԺՊ-ն

Ալոնսոն հեռացվել է Ռեալից. հայտնի է, թե ով է լինելու ԺՊ-ն

Մադրիդի «Ռեալը» հայտարարել է գլխավոր մարզիչի փոփոխության մասին։ Թիմի ղեկը ստանձնել է Ալվարո Արբելոան, գրում է armsport.am-ը:

​42-ամյա մասնագետն այդ պաշտոնում փոխարինել է Խաբի Ալոնսոյին, ում հեռանալու մասին ակումբը ևս պաշտոնապես հայտնեց այսօր։ Ալոնսոյի հետ համագործակցությունը դադարեցվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ։

«Արքայական ակումբը» շնորհակալություն է հայտնել բասկ մասնագետին և նրա մարզչական շտաբին կատարած աշխատանքի ու նվիրվածության համար՝ ընդգծելով, որ Ալոնսոն «Ռեալի» լեգենդն է և մշտապես մնալու է ակումբի պատմության մի մասը։

​Նշենք, որ Ալվարո Արբելոան նախկինում մարզել է «Ռեալի» երիտասարդական թիմերը, իսկ մայիսից գլխավորում էր «Կաստիլիան»։

​Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 19 տուրից հետո «Ռեալը» վաստակել է 45 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։

  • Կիսվել: