ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ալկարասն ու Սաբալենկան՝ Laureus World Sports Awards-ի դափնեկիրներ

Ալկարասն ու Սաբալենկան՝ Laureus World Sports Awards-ի դափնեկիրներ

Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասն արժանացավ Laureus World Sports Awards-ի վարկածով աշխարհի լավագույն մարզիկի մրցանակին։ Մադրիդում անցկացված մրցանակաբաշխությունում նրան պարգեւատրել են «Ռեալի» նախկին խաղացողներ Իկեր Կասիլյասն ու Լուիշ Ֆիգուն։

Աշխարհի լավագույն մարզիկի մրցանակին հավակնում էին նաեւ աշխարհի առաջին ռակետ, իտալացի թենիսիստ Յանիկ Սիները, Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն, ձողացատկի աշխարհի ռեկորդակիր, շվեդ Արման Դյուպլանտիսը, MotoGP-ի վեցակի չեմպիոն, իսպանացի մոտոարշավորդ Մարկ Մարկեսը, «Տուր դը Ֆրանսի» քառակի հաղթող, սլովենացի հեծանվորդ Տադեյ Պոգաչարը։

Լավագույն մարզուհու մրցանակին արժանացավ աշխարհի առաջին ռակետ, Բելառուսը ներկայացնող թենիսիստուհի Արինա Սաբալենկան։

Laureus World Sports Awards-ի քվեարկությանը մասնակցում են ավելի քան 70 երկրների մոտ 1000 մարզական լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

  • Կիսվել: