կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Ալաշկերտ»-ը նոր կիսապաշտպան ունի

«Ալաշկերտ»-ը նոր կիսապաշտպան ունի

Երևանի «Ալաշկերտ»-ը շարունակում է համալրել կազմը:

Այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը: «Ալաշկերտի» կազմը համալրել է Գվինեա-Բիսաուն ներկայացնող կենտրոնական կիսապաշտպան Միմիտո Ռոշան:

25-ամյա ֆուտբոլիստը պորտուգալական ֆուտբոլի սան է, 3 մրցաշրջան անցկացրել է «Վիտորիա Գիմարայեշի», 2 մրցաշրջան՝ «Ակադեմիկայի» կազմում:

Միմիտոն հանդես է եկել նաև հունական «Պանաիտոլիկոս», բուլղարական «Չեռնո Մորե» թիմերում, իսկ նրա նախորդ ակումբը ռումինական «Արջեշն» էր:

Գվինեա-Բիսաույի ազգային հավաքականի անդամ հանդիսացող Միմիտոն ժամանակին ներկայացրել է Պորտուգալիայի Մ-19 (2 խաղ) և Մ-20 (6 խաղ) հավաքականները։

  • Կիսվել: