երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ակումբները ՖԻՖԱ-ից փոխհատուցում կստանան իրենց խաղացողների՝ Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար

Ակումբները ՖԻՖԱ-ից փոխհատուցում կստանան իրենց խաղացողների՝ Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար

ՖԻՖԱ-ն ակումբներին 209 միլիոն դոլարի չափով փոխհատուցում կտրամադրի  ֆուտբոլիստների՝ աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։ Այս մասին հաղորդում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։

Փոխհատուցումը կտրամադրվի բոլոր այն ակումբներին, որոնց կազմում ԱԱ-ին մասնակցող ֆուտբոլիստները երկու տարի խաղացել են։

ԱԱ-18-ից հետո ՖԻՖԱ-ն նմանատիպ գումար էր վճարել 63 ասոցիացիա-անդամների 416 ակումբների։

ԱԱ-2022-ը կանցկացվի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը Կատարում։

  • Կիսվել: