Aktobe Open․ Հայ շախմատիստների արդյունքները վերջին տուրից առաջ
Ղազախստանի Ակտոբե քաղաքում անցկացվող Վլադիմիր Դվորկովիչի հիշատակին նվիրված Aktobe Open շախմատի միջազգային մրցաշարի վերջին տուրից առաջ Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն ցուցանիշն ունի գրոսմայստեր Շանթ Սարգսյանը (լուսանկարում), որը 8 հնարավորից վաստակել է 5,5 միավոր եւ բաժանում է 3-11-րդ տեղերը։
Արթուր Դավթյանը 4,5 միավորով բաժանում է 16-29-րդ տեղերը։ Հրայր Սիմոնյանն ունի 3 միավոր եւ բաժանում է 54-58-րդ տեղերը։
Միանձնյա առաջատարը սերբ Ալեքսեյ Սարանան է՝ 6,5 միավոր։