չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
Aktobe Open. Արթուր Դավթյանը՝ միանձնյա առաջատար

Aktobe Open. Արթուր Դավթյանը՝ միանձնյա առաջատար

Ղազախստանի Ակտոբե քաղաքում անցկացվում է Վլադիմիր Դվորկովիչի հիշատակին նվիրված Aktobe Open 2025 շախմատի միջազգային մրցաշարը:

3 խաղափուլից հետո մրցաշարի միանձնյա առաջատարն է հայ միջազգային վարպետ Արթուր Դավթյանը, որը տարել է 3 հաղթանակ։

Հայաստանից մասնակցում են նաև գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հրայր Սիմոնյանը:

Շանթ Սարգսյանը 1,5 միավորով բաժանում է 30-44-րդ տեղերը։ Հրայր Սիմոնյանը կես միավորով բաժանում է 58-65-րդ տեղերը։

Մրցաշարում կանցկացվի 9 տուր։

 
 

  • Կիսվել: