ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Ադրբեջանը պատրաստ է ընդունել հրաձգության Հայաստանի թիմին՝ առանց անվտանգության լրացուցիչ երաշխիքների

Ադրբեջանը պատրաստ է ընդունել հրաձգության Հայաստանի թիմին՝ առանց անվտանգության լրացուցիչ երաշխիքների

Ադրբեջանը պատրաստ է ընդունել հրաձգության Հայաստանի թիմին, սակայն առանց անվտանգության լրացուցիչ երաշխիքների, հաղորդում է Ադրբեջանի սպորտային հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությանը։

«Հայաստանի ներկայացուցիչների համար անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցառումներ Բաքվում նախատեսված չեն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Աշխարհի առաջնությունը Բաքվում կանցկացվի օգոստոսի 14-ից սեպտեմբերի 1-ը։

Նշենք՝ Հայաստանի հավաքականի մարզիչը նամակով ավելի վաղ դիմել էր Ադրբեջանի ֆեդերացիային՝ համապատասխան անվտանգության երաշխիքների համար։

  • Կիսվել: