Ադելիա Պետրոսյանը չի մասնակցի Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչին
Ռուս գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը չի ընդգրկվել Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչի մասնակիցների նախնական ցուցակում, որը հրապարակվել է Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի կայքում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Մրցաշարը կանցկացվի մարտի 6-ից 9-ը Չելյաբինսկում:
Գեղասահորդուհին մասնակցել է Իտալիայում կայացած Օլիմպիական խաղերին, որտեղ զբաղեցրել է վեցերորդ տեղը: Ավելի վաղ մարզուհու մարզիչ Դանիիլ Գլեյխենգաուզը հայտնել էր, որ հունվարին 18-ամյա մարզուհին մեջքի վնասվածք է ունեցել:


