չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
36 հայ շախմատիստ կմասնակցի Եվրոպայի պատանիների առաջնությանը

36 հայ շախմատիստ կմասնակցի Եվրոպայի պատանիների առաջնությանը

Սեպտեմբերի 5-ից 14-ը Ռումինիայի Մամայա քաղաքում անցկացվում է 2023 թվականի շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունը։

Հայաստանից մասնակցում է 36 շախմատիստ՝ 26 տղա և 10 աղջիկ:
 
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ առաջնությունը կանցկացվի 12 տարիքային խմբերով՝ Մ8 տղաներ, Մ10 տղաներ, Մ12 տղաներ, Մ14 տղաներ, Մ16 տղաներ, Մ18 տղաներ, Մ8 աղջիկներ, Մ10 աղջիկներ, Մ12 աղջիկներ, Մ14 աղջիկներ, Մ16 աղջիկներ, Մ18 աղջիկներ:

  • Կիսվել: