ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
17-ամյա Վահե Սուքիասյանը դարձավ շախմատի Եվրոպայի չեմպիոն

17-ամյա Վահե Սուքիասյանը դարձավ շախմատի Եվրոպայի չեմպիոն

17-ամյա Վահե Սուքիասյանը դարձավ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
 
«Վահեն 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 1-ին հորիզոնականը։
 
Շնորհավորում ենք Վահեին ոսկե մեդալ նվաճելու կապակցությամբ և մաղթում նոր հաղթանակներ»,-նշվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: