հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Զվարթնոց»-ում հայտնաբերվել է պայուսակ, մեջը՝ 4000 ԱՄՆ դոլար

«Զվարթնոց»-ում հայտնաբերվել է պայուսակ, մեջը՝ 4000 ԱՄՆ դոլար

«Զվարթնոց» օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցի կողմից հերթական անգամ հայտնաբերվել է գումարով պայուսակ»,-այս մասին նշված է «Զվարթնոց»-ի ֆեյսբուքյան էջում:

Մասնավորապես ասված է.

«Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցի կողմից Մեկնման սրահում հայտնաբերվել է պայուսակ, որտեղ եղել է 4000 ԱՄՆ դոլար և անձնական այլ իրեր:
Հայտնաբերված պայուսակը փոխանցվել է օդանավակայանի Կորած և գտնված իրերի բաժին:
Հարգելի՛ ուղևորներ, հորդորում ենք ուշադիր լինել ձեր անձնական իրերի նկատմամբ»:

  • Կիսվել: