«Զվարթնոց»-ում Բրազիլիայի քաղաքացու մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում 30-ամյա քաղաքացու մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հոդվածով։ Այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նա հայտնեց, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
«Քաղաքացու ձեռքին եղել է նաև հեղուկով շիշ։ Այդ շշի պարունակությունը պարզելու ու հասկանալու համար նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, որը կպարզի, թե դա որքան կապ ունի նրա մահվան հետ»,- ասաց Աբրահամյանը։