կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Զուգահեռ իրականության մեջ ոմանք փորձում են սեփական կինոն նկարել. Աբրահամյան

Զուգահեռ իրականության մեջ ոմանք փորձում են սեփական կինոն նկարել. Աբրահամյան

Տեղեկատվական աղմուկը, բռակը շատ ժամանակ նույնիսկ պաշտոնական տեղեկատվությունն է խլացնում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փորձագետ Տիգրան Աբրահամյանը: 

՛՛Զուգահեռ իրականության մեջ ոմանք փորձում են սեփական կինոն նկարեն, իրադարձությունները սեփական պատկերացումների, որոշ դեպքերում՝ ֆանտազիայի, իսկ կոնկրետ դեպքերում՝ իրենց անձի շուրջ կառուցել, ինչը որպես կանոն հեռու է օբյեկտիվ իրականությունից։

Արդյունքում պաշտոնական լրահոսը իրադարձություններն այլ պատկերի մեջ են ներկայացնում, որոշները՝ լրիվ այլ։

Արդյունքում վտանգվում է պատերազմական իրադրությունում պետական տեղեկատվական քաղաքականության իրացումը, իսկ տեղեկատվական կոնտռաստը սկսում են գերիշխող լինել։

Ժամանակին այս ռիսկերը չչեզոքացնելը շատ վտանգավոր հետևանքներ է ունենալու բոլոր գործընթացների վրա՝ բուն պատերազմականից բանակցային գործընթաց՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: