շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«ԶՊՄԿ» ՓԲԸ-ի տարածքում վագոն-տնակներ են հրդեհվել

«ԶՊՄԿ» ՓԲԸ-ի տարածքում վագոն-տնակներ են հրդեհվել

Մարտի 30-ին, ժամը 04:17-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Քաջարան քաղաքի «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի տարածքում գտնվող «Լեռեքս» ՍՊԸ-ին պատկանող վագոն-տնակում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է երկու վագոն-տնակ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:14-ին, մարվել՝ 06:41-ին: Այրվել է երկու վագոն-տնակ՝ մոտ 72 քմ։

  • Կիսվել: