Զովունի համայնքի շինթույլտվությամբ Երևանի տարածքում բազմաբնակարան շենք է կառուցվել
Զովունի համայնքի շինթույլտվությամբ Երևանի տարածքում բազմաբնակարան շենք է կառուցվել: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվեց քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ:
Ավինյանը հարց ուղղեց, թե ինչպե՞ս է լուծվելու այդ հարցը, նրան հայտնեցին, որ այս պահին դեռ այդ մասով լուծում չկա:
Քաղաքապետի տեղակալ Ստեփան Մաչյանն էլ իր հերթին ասաց, որ խնդիրը պետք է լուծվի հարևան համայնքների հետ համապարփակ քննարկումների արդյունքում: Ըստ նրա՝ քննարկումների առաջին փուլը եղել է 2 ամիս առաջ, այս պահին համաձայնություն չկա:
Քաղաքապետն առաջարկեց 2 ամիս հետո նորից զեկուցել՝ հասկանալու համար, թե ուր է հասել հարցը:


